«Մամ, էս դերասանը ո՞վ ա... Բալե՛ս, «Հարազատ թշնամու» միջի Սպոյի պապին ա»
Բլոգոսֆերա
Շուշան Շահինյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ցավալի է, երբ դիտում ես մի հոյակապ ներկայացում ու երբ ետեւի շարքից լսում ես՝
-Մամ էս դերասանը ովա?
-Բալես հարազատ թշնամու միջի Սպոի պապինա:
Խոսքը Գուժ Մանուկյանի մասին է: Մարդ ով ունի հարուստ դերասանական անցյալ: Մարդ ով նույն բեմի վրա խախացել է' Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Հյաչյա Ներսիսյանի եւ այլ հանճարների հետ: Ու հիմա նրան ճանաչում էն որպես Սպոի պապի:
Ցավալի է, երբ դերասան Հրաչյա Հարությունյանը բարձրանում է բեմ ու բոլորը իրեն ճանաչում են որպես Սիրուշոի հայր, այլ ոչ թե դերասան: Ապշած եմ ուղղակի: Սերունդը գնում է դեպի դեգրադացում:
Այս ամենից զատ, ասեմ, որ ցնցող ներկայացում էր «Հիսուս Նազովրեցին»: Հոյակապ դերասանական կազմ, շատ խորիմաստ խոսքերով լի' հուզիչ ներկայացում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն