Առաջարկում են Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնել բաց ծովում
Մերձավոր Արևելք
Սիրիայի քիմիական զենքն առաջարկել են ոչնչացնել բաց ծովում` որևէ նավի վրա, նոյեմբերի 16-ին գրել է Reuters-ը` հղում կատարելով ամերիկյան բարձրաստիճան անանուն մի պաշտոնյայի: Այս տեղեկության պաշտոնական հաստատումը դեռևս չկա:
Գործակալության զրուցակցի խոսքերով` այս տարբերակը քննարկվել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ուղղությամբ աշխատող քիմիկանան զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչների և դիվանագետների կողմից: Թե համաշխարհային օվիկանոսի որ մասում է ոչնչացվելու զենքը, չի հաղորդվում:
Հաշվի առնելով ոչնչացվող քիմիական զինանոցի չափերը` ծովում դրա ոչնչացումն աննախադեպ կլինի. նշում է Reuters-ը:
Այն բանից հետո, երբ Ալբանիան հրաժարվեց իր տարածքում Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու առաջարկից, ինչն առավել հավանական տարբերակ էր համարվում, զենքի ոչնչացման նոր տարածքի մասին տեղեկություններ չէին հաղորդվում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան