Ուիթնի Հյուսթոնին հողին կհանձնեն փետրվարի 17–ին՝ Նյուվարկում
ԱՄՆ
Հարազատները Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը պատրաստվում են անցկացնել առաջիկա ուրբաթ օրը՝ փետրվարի 17-ին, Նյուվարկում, որը գտնվում է Նյու Ջերսիում։ Ինչպես գրում է «The Guardian» պարբերականը, երգչուհու հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու փետրվարի 16-ին Նյուվարկի մարզահամերգային պալատում։
Այս պահին արդեն երգչուհուն պատկերող մեծ նկարը ցուցադրվում է մարզապալատում փակցված էլեկտրոնային վահանակում։ Ինչպես հաղորդում է «Интерфакс»–ը, հուղարկավորության կամզակերպման աշխատանքներն իրականացնում է «Whigham Funeral Home» սգո սերվիսը։
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11–ին Լոս Անջելեսի «Beverly Hilton» հյուրանոցի վարձակալած համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)