«Կուտակային մուտիլովկա»
Բլոգոսֆերա
Վերջին օրերի ամենա քննարկվող թեմաներից է Կուտակային կենսաթոշակային ֆոնդը: Ինչ է իրենից ներկայացնում Կուտակային կենսաթոշակային ֆոնդը , ինչի համար է դա ստեղծված և այլն սրանքեն այն հարցերը , որոնք հետաքրքրում են մեր ժողովրդին:
Ձեզ ներկայացնեմ ինչպես է այդ ֆոնդը գործելու, «մասնակիցը» իր աշխատավարձից որոշակի տոկոսի չափով գումար է հատկացնում , պետություննել իր հերթին է համանման վճարում կատարում և այդ գումարները փոխանցվում են մասնակցի կենսաթոշակային հաշվին:
Մասնակցի հաշվին կուտակվող գումարները այդ ֆոնդի ԿԱՌԱՎԱՐՉԻ կողմից ներդրվում է մասնակցի ընտրած ակտիվներում (ավանդներ , արժեթղթեր) որպեսզի այդ գումարը ավելանա , և թոշակի անցնելուն պես այդ գումարը + տոկոսները կտրվի մասնակցին: Մի խոսքով շատ պրիմիտիվ ֆինանսական բուրգ:
Հարց է ծագում, մասնակիցը որոշում է ոլորտը, որտեղ պետք է ներդնեն իր կուտակային գումարները , և այդ ներդրումները իրականացնում են, բա որ այդ արժեթուղթը/ակտիվը արժեզրկվում ա, ինչ պետքա լինի՞ Նոր ներդրում մի այլ ոլորտո՞ւմ Արդյոք պետությունը կհատուցի այդ «տակ տվա՞ծը»:
Շատերը հիշում են հայտնի ֆինանսական բուրգերը (МММ, Чара , Властелина, «Bernard L. Madoff Investment Securities LLC և իհարկե ГКО) բոլորը երևի հիշում են այս բուրգերի ավարտը:
ГКО այս /պետական/ բուրգը ամենա երկարակյացն էր, սրա հաշվին պետությունը փակում էր իր արտաքին պարտքերը, խոստանալով «մասնակիցներին» միջև 300% ավելացումներով, բայց եկավ 98 թիվը և ГКО-ն տապալվեց, երկում սկսվեց դեֆոլտ, և ատրաքին և ներքին պարտքերը մարվեցին: Շատ լավ ձև է պարտքերը մարելու:
Հիմա անցնենք ենթադրություններին , հիշելով մեր աստղաբաշխական արտաքին պատրքը ես ոչ մի բան չեմ բացառում:
Նենց տպավորություն է , որ ամենինչ գնում է դեպի արհեստական դեֆոլտ:
Երիտասարդական Խորհրդարանի պատգամավոր Միքայել Գրիգորյան


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն