Եթե համաձայն չեք ՄՄ մտնելու որոշման հետ, բերե՛ք իրական փաստարկներ. Արմեն Աշոտյան
Բլոգոսֆերա
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Վերջերս Մոսկվայում էի, որտեղ հանդիպումներիս շարքում մասնակցեցի նաև «Ռուսաստանի Ձայն» ռադիոընկերության հաղորդմանը «Ռուսհամագործակցություն» գործակալության ղեկավար Կ.Կոսաչովի հետ միասին:
Հանդիպման ընթացքում, խոսելով Մաքսային Միության մասին, իմ կարծիքով, լրջագույն առաջարկ արեցի առ այն, որպեսզի Մաքսային Միություն կազմակերպությունում հայերենը, այլ անդամ-պետությունների լեզուների հետ միասին, դառնա Միության պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը լինի այդ կազմակերպության աշխատանքային լեզու:
Առաջարկիս համար հիմք է հանդիսացել Եվրոպայի Խորհրդի և Եվրամիության փորձը:
Սույն առաջարկս լայն արձագանք և սատարում է ստացել բազմաթիվ ընթերցողների, վերլուծաբանների և օգտատերերի շրջանում:
Սակայն, ինչպես երբեմն պատահում է Հայաստանում, հայտնվեցին մարդիկ, որոնք`
ա. չեն կարդում ու չեն լսում
բ. կարդում են ու լսում, բայց չեն հասկանում
գ. կարդում են, լսում են, հասկանում են, բայց, մեկ է, խեղաթյուրում են:
Սա էլ հաղորդումը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն