Ինչո՞ւ հեռացրին Աբիևին
Բլոգոսֆերա
Սարգիս Ասատրյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր Ադրբեջանում դեռևս ամենաքննարկվող թեմաներից մեկը պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևին իշխանական թմից ուղղակի դուրս թողնելն է: Թե ինչու 18 երկար ու ձիգ տարիներ պաշտպանական գերատեսչությունը զխղեկավարող մարդը ուղարկվեց թոշակի, շատ վարկածներ կան: Համենայն դեպս արդեն լուրեր են տարածվում, որ Աբիևին հեռացրել են հենց իշխանության ներսի որոշ խմբավորումներ:
Նշվում է, որ այս գործում մեծ է եղել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիքովի դերակատարությունը: Շատ հնարավոր է, որ Աբիևը դարձած լինի նաև դավաճանության զոհ: Մասնավորապես խոսվում է, որ նրան դավաճանել են ամենամոտիկ մարդիկ համարվող Գորխմազ Գարաևն ու Վագիֆ Մամմադովը, որոնք անցյալ տարվա ամռանը նախարարի հրամանագրով ստացան գեներալի ուսադիրներ: Սակայն դրանից հետո այս երկու անձնավորությունը, օգտագործելով Աբիևի վստահությունը, սկսում են աշխատել նրա դեմ: Այս վարկածը բավական մոտ է ճշմարտությանը, քանի որ նոր նախարարի կադրային ջարդից հետո Աբիևի մարդկանցից միայն Գարաևն ու Մամմադովը մնացին համակարգում և չուղարկվեցին թոշակի»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն