ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց գերմանացի լրագրողների հետ

Արտաքին Քաղաքական

Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին եւ Կնութ Թեսկեին, որոնք Հայաստան են ժամանել ծանոթանալու ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակին:

Պարոն Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ եվրոպացի լրագրողները առկա հիմնախնդիրները հասկանալու եւ լուսաբանելու համար անձամբ են այցելել տարածաշրջան ի տարբերություն ոմանց, որոնք թվացյալ դատողություններ են անում չիմացած բաների մասին: Նա հույս հայտնեց, որ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցից հետո նրանք ամբողջական պատկերացում կունենան թե ԼՂՀ հիմնախնդրի, թե դրա պատճառների ու հնարավոր լուծումների վերաբերյալ, քանզի եւ Հայաստանում, եւ Արցախում պատրաստ են բաց ու առողջ քննարկումներ ծավալելու, անկեղծ դիրքորոշումներ հայտնելու: Միայն թե հարգարժան լրագրողներն էլ պետք է պատասխանատվություն դրսեւորեն՝ փաստերը ներկայացնելով անաչառ ու անկողմնակալ:

Գերմանացի լրագրողները տեղեկացրին, որ նախորդ տարի իրենք եղել են Ադրբեջանում, այժմ Հայաստանում են, իսկ հաջորդ օրը մեկնելու են Լեռնային Ղարաբաղ՝ ամբողջական պատկերացում կազմելու առկա իրավիճակի մասին: Իրենք գրում են գերմանական հանրահայտ թերթերի համար եւ անցկացնում ինտերնետային ֆորումներ: Եվ այս ամենը նրա համար, որ գերմանացիները հասկանան, թե ինչու է ԼՂ հիմնախնդիրը դժվար լուծելի: Նրանց գնահատմամբ՝ եվրոպայի համար այս տարածաշրջանի նշանակությունը մեծ է, իսկ կոնֆլիկտային իրավիճակը՝ պայթյունավտանգ: Միաժամանակ իրենք հասկանում են, որ Հայաստանը «դժվար» հարեւաններ ունի, բայց կարծում են, որ հակամարտության կողմերի դիրքորոշումները կարելի է մոտեցնել, փոխվստահություն սերմանել տնտեսական համագործակցության միջոցով: Նրանց տեղեկացմամբ՝ ադրբեջանցիները կողմ են արտահայտվել տնտեսական համագործակցությանը:

Պարոն Շարմազանովի գնահատմամբ՝ խոսքի ու գործի հակասությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ հատուկ է ադրբեջանական գործելաոճին: Նրանք «քաղաքականություն են խաղում», այնինչ ինքը փաստերով կխոսի: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ եվրոպացիները շատ լավ պետք է իմանան, որ ժողովրդավարության կարեւոր բաղադրիչ է հանդուրժողականությունը: Կարելի՞ է համագործակցել մի երկրի ղեկավարի հետ, ով ռասիզմ է քարոզում, հոխորտում, թե ռազմական միջոցներով կգրավի Արցախը: Հայաստանը հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից լինելով՝ առաջարկում է հարցի լուծման փոխզիջումային տարբերակը, իսկ ադրբեջանի ղեկավարը իրենն է պնդում՝ նման հռոմեացի Կատոն Ավագի այն կարգախոսին, թե՝ «Կարթագենը պետք է կործանվի»:

Համագործակցության համար պետք է տարրական փոխվստահություն լինի, այնինչ, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց ձեռնպահ մնալ հարցը ռազմական ճանապարհով լուծելուց եւ դիպուկահարներին հետ քաշել, նրանք հրաժարվեցին: Ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել, երբ դիպուկահարները օրը ցերեկով կրակում են զինվորների ու խաղաղ բնակչության վրա: Չնայած այս ամենին' Հայաստանը շարունակում է մնալ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու կողմնակից:

Պարոն Շարմազանովը ներկայացրեց Ադրբեջանին Ղարաբաղի բռնակցման պատմությունը, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով միջազգայնորեն ընդունված ինքնորոշման սկզբունքի հիման վրա ստացած անկախության, այնուհետեւ ժողովրդավարացման ընթացքը: «Իրավական առումով Ղարաբաղը ունի միջազգայնորեն ճանաչվելու բոլոր հիմքերը», - հավելեց ԱԺ փոխնախագահը:

Գերմանացի լրագրողների այն հարցին, թե ինչ պետք է անել, եթե Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, պարոն Շարմազանովն ասաց. «Ոչինչ, Ղարաբաղը նվաճել է իր անկախությունը. ոչ թե Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այլ միջազգային հանրությունը, ինչը արել է մի շարք դեպքերում»,- եւ ապա, մատնացույց անելով գերմանացի լրագրողի առջեւ դրված ակնոցը, հարցրեց,- ես կարծում եմ, որ ոչ մեկը չի վիճարկում, որ դա Ձեր ակնոցն է. ի՞նչ կասեիք, եթե ես վերցնեի ու նվիրեի Ձեզ»: Գերմանացի լրգրողների ժպիտը խոսուն էր, օրինակը՝ դիպուկ:

ԱԺ փոխնախագահը, ի պատասխան լրագրողների հարցման, մերժեց նաեւ Ղարաբաղյան խնդրի կրոնական հիմքեր ունենալու մասին ադրբեջանական կեղծ ու անհիմն մեկնաբանությունները՝ տեղեկացնելով, որ ոչ միայն Հայաստանը մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ բարեկամական հարաբերություններ ունի, այլեւ մուսուլմանական բազմաթիվ երկրների հայկական գաղթօջախներում մեր հայրենակիցները սերտ համագործակցում են, ավելին՝ ինտեգրվել են այդ երկրների քաղաքացիական հասարակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, հայոց ցեղասպանությանն ու նրա ճանաչմանն առնչվող հարցեր:

Գերմանացի լրագրողները շնորհակալություն հայտնեցին պարոն Շարմազանովին անմիջականության ու անկեղծության համար, իսկ վերջինս հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղ այցից հետո կամբողջանան նրանց պատկերացումները հիմնախնդրի վերաբերյալ: «Այդ նորանկախ երկրում դուք կտեսնեք չափահաս մի սերունդ, որն ազատ մտածողություն ունի. չի տեսել ու չի ուզում իմանալ, թե ինչ բան է ադրբեջանական իշխանությունը: Նրանք միշտ առաջ են նայում ու շարժվում են առաջ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված