Հանդիպում հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի եւ հունահայ համայնքի հետ
Արցախ
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպել է հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի հետ:
Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է «Զավարյան» հայկական վարժարան, որտեղ ջերմ մթնոլորտում տեղի է ունեցել հանդիպում հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը ներկաներին ծանոթացրել է Արցախի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակին, վերջին շրջանի ձեռքբերումներին, պատասխանել հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաեւ «Արարատ» ակումբ, որտեղ հունահայ համայնքն Արցախի հանրապետության նախագահի պատվին կազմակերպել է ընդունելություն:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան