Երևանի կոնյակի գործարանի տարածքում գտնվող Հին Ջուղայի խաչքարը պահպանվում է
Գիտություն և Մշակույթ
Սույն թվականի փետրվարի 7-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի մասնագետները հերթական ստուգայցն են կատարել Իսակովի 2 հասցեում գտնվող Երևանի կոնյակի գործարան, ուսումնասիրելու և լուսանկարներով փաստագրելու Ջուղայից բերված խաչքարի պահպանվածությունը: Ստուգայցի արդյունքները համադրվել են նախորդ՝ 2011 թ. հոկտեմբերին կատարված ուսումնասիրությունների հետ և արձանագրվել, որ խաչքարը և կից տարածքը բարվոք վիճակում է և որևէ փոփոխության չի ենթարկվել:
Ներկայում սահմանված կարգով Երևանի կոնյակի գործարանի տնօրինությունը կազմում է խաչքարի պահպանական պարտավորագիրը ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացնելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն