«Եթե չլիներ Մարտի 1-ը...»
Բլոգոսֆերա
Կարեն Թովմասյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մեկ-մեկ մտածում եմ հիմա ինչ Հայաստան կունենաինք, եթե մարտի 1-ը տեղի չունենար, Սերժիկ Սարգսյանին չհաջողվեր բռնազավթել իշխանությունը ու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցներ ոչ թե Սերժիկի նման անկարող մեկը այլ Լևոն Տեր-Պետրոսյանի նման փորձառու ու արհեստավարժ նախագահը: Կարծում եմ որ հիմա Հայաստանը լրիվ այլ կլիներ, համենայն դեպս մենք կկարողանաինք խուսափել այն փորձանքներից, որոնք մեր գլխին բերեց Սերժիկ Սարգսյանը իր անհեռատես ու անհեռանկար քայլերի պատճառով:
Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության պայմաններու ամեն ինչ այլ կերպ կլիներ, իսկ Հայաստանը արժանապատվության ու անկախության կորստի շեմին հաստատ կանգնած չէր լինի:
Շատ ափսոս, որ արդեն երկրորդ անգամ (հոկտեմբերի 27) մի քանի տականքների և իրևենց ստահակների արձակած կրակոցների պատճառով շեղվեց մեր պատմության ընթացքը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն