«Գրեմմիի» ամենահամարձակ զգեստներով աստղերը
Աշխարհ
«Գրեմմիի» մրցանակաբաշխության ժամանակ ներկաները ոչ միայն «մրցում են» միմյանց հետ իրենց երաժշտական ստեղծագործություններով, այլ նաև նորաձև զգեստներով։ Սակայն համեմատելով «Օսկարի» մրցանակաբաշխության հետ՝ պետք է շեշտել, որ «Գրեմմիին» մասնակցող աստղերն ընտրում են ավելի «համարձակ» զգեստներ։
Լոս Անջելեսում նախօրեին կայացած մրցանակաբաշխությանը ներկա էին մեծ թվով նորաձև աստղեր, որոնք մեծ հաճույքով ցուցադրում էին իրենց հանդերձանքը տասնյակ ֆոտոլրագրողների առջև։ Օրիգինալ և համարձակ զգեստ էր կրում հայտնի երգչուհի Ֆերջին (Fergie)՝ «Jean Paul Gaultier»–ից։ Նարնջագույն թափանցիկ հագուստի տակից նա հագել էր սև արտահայտիչ ներքնազգեստ։
Ռիհաննան փայլում էր «Armani» նորաձևության տան կարած զգեստով։ Այս դեպքում դիզայներներն հատուկ երգչուհու ոճով զգեստը դարձրել էին բավականին արտահայտիչ՝ խորը բացվածքների շնորհիվ։
Սակայն ամենասեքսուալ հագուստը կրում էր «Maroon 5» խմբի մեներգիչ Ադամ Լեվայնի (Adam Levine) ընկերուհին՝ ռուս թոփ–մոդել Աննա Վյալիցինան։ Հանդիսատեսը հիանալի հնարավորություն էր ստացել սեփական աչքերով տեսնել և պարզել, թե իրականում «որտեղից են սկսվում նրա ոտքերը»։
{gallery}/stars/{/gallery}


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ