Ուիթնի Հյուսթոնի աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱՄՆ
Ուիթնի Հյուսթոնի աղջիկը՝ Բոբբի Քրիստինա դուրս է գրվել Լոս Անջելեսի հիվանդանոցից, ուր նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին երեկ՝ «Beverly Hilton» հյուրանոցից, որտեղ մահացել էր նրա մայրը։ Բժիշկների խոսքերով՝ նա լուրջ սթրես է ապրում մոր մահվան կապակցությամբ և նույնիսկ մտածում ինքնասպանության մասին։
Հիշեցնենք, որ կիրակի օրը վերոհիշյալ հյուրանոցի համարներից մեկում մահացել էր աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը։ Մահվան պատճառների մասին կան մի քանի վարկածներ։
Նշենք նաև, որ ոչ վաղ անցյալում Բոբբի Քրիստինան կախվածություն է ունեցել թմրանյութերից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)