Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ» ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինի. հասցեներ Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով 

Քշի՛ր Թուրքիա…

Բլոգոսֆերա

- Ահաբեկիչները երբևէ փորձե՞լ են առևանգել հայկական օդանավեր:

Անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր նման հարցին կարձագանքեն միանշանակորեն' ոչ: Սակայն առավել տեղեկացվածները ոչ միայն հաստատակամ պատասխան կտան, այլև կթվարկեն մեկ տասնյակի հասնող համանման դեպքեր, երբ Երևանից մեկնող կամ Երևան ժամանող ինքնաթիռները զավթել են առանձին անհատներ կամ հանցավոր խմբեր: Մենք այսօր կպատմենք այդ դեպքերից միայն երկուսի մասին' առանձնացնելով նրանք, որոնք կատարվել են տեղական չվերթերի ժամանակ:

Դրանցից առաջինը պատահեց 1961 թվականի սեպտեմբերի 10-ին: Աշնանային խաղաղ օր էր: Երևան-Եղեգնաձոր չվերթի Յակ-12 ինքնաթիռը վաղ առավոտյան օդ բարձրացավ: Ինքնաթիռում ընդամենը երեք ուղևորներ էին: Անհրաժեշտ բարձրությունը հավաքելուց հետո Յակ-12-ը, որն արդեն սավառնում էր պետական սահմանի երկայնքով, շրջադարձ կատարեց և պատրաստվում էր ուղղություն վերցնել դեպքի մեկնումի վայրը, երբ հանկարծ երեք երիտասարդները միանգամից ներխուժեցին օդաչուի խցիկ և սպառնալից ձայնով հրահանգեցին. «Չթեքվես: Քշիր Թուրքիա»: Նկատելով, որ օդաչու Էդիկ Բախշինյանը չի պատրաստվում հնազանդվել իրենց պահանջին, առևանգիչներից երկուսը բռնեցին նրա ձեռքերն ու թիկունքից դանակի մի քանի հարվածներ հասցրեցին: Երրորդ երիտասարդը անջատեց ռադիոկապը և գրավեց վիրավոր օդաչուի տեղը:

1965

Ովքե՞ր էին նրանք: «Նորելուկ» օդաչուն 26-ամյա Հենրիխ Սեկոյանն էր, ով ԴՕՍԱԱՖ-ում օդաչուական դասընթացներ էր անցել ու վստահ էր, թե կկարողանա կառավարել մեքենան: Նրա հանցակիցներն էին Երևանի համալսարանի առաջին կուրսի ուսանող, 18 տարին նոր բոլորած Սերժ Թումանյանը և 27-ամյա բանվոր Գարեգին Մովսիսյանը: Հազիվ թե այդ երեքը պատրաստվում էին խորհրդային երկիրը լքել գաղափարական համոզմունքներից դրդված: Ավելի շուտ նրանց հրապուրել էր Արևմուտքի հեքիաթը, հանուն որի պատրաստ էին դիմել այդ ծայրահեղ քայլին և դեպի երազանք գնալու համար ընտրել Թուրքիայի տարածքով անցնող ճանապարհը:

Ընդամենը 5 րոպե պահանջվեց համոզվելու համար, որ Սեկոյանի մոտ ոչինչ չէր ստացվում: Օդանավը չէր ուղղվում և ընթանում էր դեպի ներքև: Այդ ժամանակ առևանգիչները ղեկի մոտ վերադարձրեցին արյունաքամվող Բախշինյանին, դանակը պահեցին կոկորդին և սպառնացին սպանել, եթե նա ինչ-որ բան անի իրենց ցանկությանը հակառակ: Մեքենան շտկվեց և բարձրացավ վեր: Տեսնելով, որ իրավիճակն արդեն վերահսկվում է, օդանավի նոր տերերը հանգիստ շունչ քաշեցին: Բայց հենց այդ հանգստությունն էլ ճակատագրական դարձավ արկածախնդիրների համար: Օգտվելով վերջիններիս զգոնության նվազումից, Էդիկ Բախշինյանը հանկարծ ղեկը կտրուկ աջ թեքեց, իսկ հետո կտրուկ ներքև սլացավ: Ցնցումից ահաբեկիչներն այս ու այն կողմ ընկան: Դա էլ հենց անհրաժեշտ էր: Հաշված վայրկյաններում օդաչուն ինքնաթիռը տարավ վայրէջքի: Ներքևում գյուղեր էին ու խաղողի այգիներ: Ընտրելով առավել անվտանգ տարածք և ջանալով, որ հարվածը հնարավորինս մեղմ լինի, Բախշինյանը մի վերջին անգամ էլ ուղղեց մեքենայի թևերը, որից հետո Յակ-12-ը բախվեց հողին…

511945_600

Մոտակա բնակավայրերից ու դաշտերից օգնության շտապեցին մարդիկ, ովքեր նկատել էին ինքնաթիռի տարօրինակ թռիչքն ու անկումը: Հետո' ավելի ուշ, պաշտոնական ամփոփագրերում նշվելու էր, թե ահաբեկիչներից մեկը' Գարեգին Մովսիսյանը մահացել էր ինքնաթիռի վայր ընկնելու արդյունքում: Սակայն կան պատմություններ այն մասին, որ իրականում ամենաքիչը նա էր տուժել և նույնիսկ փորձել էր աղետի վայրից փախուստի դիմել, սակայն հետապնդող կոլտնտեսականները նրան սպանել էին' բահերով հարվածելով: Մյուս երկուսը, որոնց ևս որսացին գյուղացիներն ու հանձնեցին դեպքի վայր հասած իրավապահներին, շաբաթներ անց դատապարտվեցին հայրենիքի դավաճանության համար և գնդակահարվեցին:

Oդաչուն, ով բարդ վիրահատություն տարավ և ծանր օրեր անցկացրեց հիվանդանոցում, պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով: Ասում են, թե իբր նա երկար ժամանակ փողոց դուրս չէր գալիս' խուսափելով մահացածների հարազատների վրեժխնդրությունից…

Օդային ոդիսականի մեկ այլ պատմություն տեղի ունեցավ նախորդից 2 տասնամյակ հետո:

512101_600

Աշխաբադ քաղաքի 23-ամյա բնակիչ, Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից Պյոտր Յակիմենկոն, երբ 1983 թվականի հունվարի 25-ին ոտք դրեց Հայաստանի մայրաքաղաք, բնավ մտադրություն չուներ հետագա օրերին ծանոթանալու Երևանի տեսարժան վայրերի հետ: Հենց նույն օրը նա «Էրեբունի» օդանավակայանում ձեռք բերեց Երևան- Բերդ չվերթի տոմսը' զարմանք պատճառելով Շամշադինի շրջան մեկնողներին, որոնք հազվադեպ էին իրենց կողմերում տեսնում սլավոնական արտաքինով մարդկանց: Յակ-40 ինքնաթիռն այդ օրը 6 ուղևոր էր տեղափոխում: Նրանցից ոչ ոք նույնիսկ կռահել չէր կարող, որ իրենց հետ օդ էր բարձրանում վտանգավոր ահաբեկիչը, ում հագուստի տակ ամրացված էր ինքնաշեն պայթուցիկ սարքը:

Երբ Երևանն արդեն ետևում էր մնացել, մինչ այդ արդեն անհանգիստ պահվածքով բոլորի ուշադրությունը գրաված Պյոտրը կանչեց ուղեկցորդուհի Ղազարյանին և նրա միջոցով օդանավի անձնակազմին փոխանցեց իր պահանջը՝ անհապաղ փոխել թռիչքի ուղղությունը և գնալ դեպի Թուրքիա: «Ես անբուժելի հիվանդ եմ: Կորցնելու ոչինչ չունեմ: Որոշում կայացնելու համար ձեզ տալիս եմ 5 րոպե ժամանակ: Հակառակ պարագայում կպայթեցնեմ ինքնաթիռը»,- գրված էր նրա երկտողում:

Օդանավի հրամանատար Վարդան Սարգսյանը անմիջապես կապվեց դիսպետչերական կետի հետ և ներկայացրեց իրավիճակը: «Երկրից» եկող հրամանը կտրական էր. «Ոչ մի դեպքում պետական սահմանը չհատել: Փորձեք վայրէջք կատարել Լենինականում»: Վերջնագիր-պահանջից հետո օդ բարձրացան կործանիչները, ովքեր հրաման ունեին անմիջապես ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռը, եթե փորձ արվեր շեղվել նախանշված երթուղուց:

Իրավիճակը կրիտիկական էր: Ինչպե՞ս վարվել: Ցանկացած համաձայնություն բոլորի համար հավասարազոր էր մահվան: Եվ այդ պարագայում ելք չէր մնում, քան ինչ-որ հրաշքով մոլորեցնել ահաբեկչին: Ու պատանդները այդպես էլ վարվեցին: Անձնակազմի անդամները Յակիմենկոյին ասացին, թե հարմար կլինի, եթե վայրէջք կատարեն Կարսում, որը սահմանից այնքան էլ հեռու չէ: Յակիմենկոն համաձայնեց: Նրան հույսերով կերակրելու և հանգիստ վիճակում պահելու դժվարին գործին ձեռնամուխ եղան նաև շամշադինցի ուղևորները, ովքեր զրույցի բռնվեցին պայթուցիկով երիտասարդի հետ՝ ուշադրությունը շեղելու նպատակով:

Իսկ մինչ այդ Յակ- 40-ը մոտեցավ ու վայրէջք կատարեց Լենինականի օդանավակայանում: Հնարամիտ օդաչուները ընտրել էին վազքուղուն մոտենալու այնպիսի անկյուն, որտեղից տեսանելի չէին ներքևում կայանած կարմիր աստղերով ինքնաթիռները: Միայն այն ժամանակ, երբ Յակ-40-ի անիվները բախվեցին գետնին, ահաբեկիչը հասկացավ, թե ինչպիսի չար կատակ են խաղացել իր հետ: Իրավիճակն այլևս անելանելի էր. ինքնաթիռին արդեն մոտենում են հատուկ նշանակության ջոկատի մարտիկները, կաշվե բաճկոններ հագած պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները:

12345

Յակիմենկոն որոշեց վերջին քայլ անել՝ գործի դնել պայթուցիկը: Բայց նույնիսկ այս դեպքում էլ բախտը նրան չժպտաց. ինքնաշեն ռումբը չաշխատեց:

Ահաբեկիչին ձերբակալեցին: Ստուգելով պայթուցիչ սարքի բաղադրությունը՝ մասնագետներն արձանագրեցին, որ քիմիական ռեակցիան ներսում ընթանում էր, և եթե 20 րոպե ուշացվեր նրա վնասազերծումը, ապա պայթյունը կորոտար:

Սովետական արդարադատությունն այս պատահարի միակ մեղավորի նկատմամբ կիրառեց այն ժամանակների համար այլընտրանքային համարվող որոշումներից մեկը' ազգությամբ ուկրաինացի Յակիմենկոյին ճանաչեց անմեղսունակ: Բժիշկների ու հոգեբանների եզրակացության մեջ նշվում էր, թե նա երկար տարիներ տառապել է անլիարժեքության բարդույթով, և ինքնաթիռ առևանգելու փորձին էր դիմել, քանի որ, իր խոսքերով ասած, մտադրվել էր հեռանալ այդ «կեղծ ու սահմանափակ» երկրից ու գնալ Միացյալ Նահանգներ: Իսկ ԽՍՀՄ-ում այդպիսի բան կարող էին մտադրվել միայն հիվանդները:

«Հիվանդին» տեղափոխեցին Դնեպրոպետրովսկի հոգեբուժարան: Հայկական ինքնաթիռի անհաջողակ առևանգչի հետագա ճակատագիրը այնքան էլ հստակ չէ: Ասում են, թե 1989 թվականի ամռանը նրան ազատ են արձակել: Այլ աղբյուրների համաձայն, ձերբակալությունից մեկ տարի անց Յակիմենկոն վախճանվել է խորհրդավոր հանգամանքներում…

Հովիկ Չարխչյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներՍուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել են
Ամենադիտված