Թոշակառուների համար լավագույն երկրները
Բլոգոսֆերա
«Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«HelpAge International կազմակերպությունը գնահատել է աշխարհի 91 երկրներում թոշակառուների կարգավիճակը 4 ցուցանիշով` նյութական ապահովություն, առողջություն, կրթություն և աշխատանք, սոցիալացում / ֆիզիկական անվտանգություն, քաղաքացիական ազատություն, հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն և այլն/:
Երկրները դասակարգվել են առավելագույնը մինչև 100 միավորանոց սանդղակով: Արդյունքում, թոշակառուների համար լավագույն երկիր է ճանաչվել Շվեդիա` 89.9 միավորով, 2-րդ տեղում հարևան Նորվեգիան է' 89.8 միավորով, եռյակը եզրափակում է Գերմանիան` 89.3 միավոր:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Էստոնիան է` 29-րդ տեղում 60.2 միավորով, որին հաջորդում է Վրաստանը' 37-րդ տեղ, 56.5 միավոր, Լատվիա' 45-րդ տեղ, 52.5 միավոր:
Հայաստանի զբաղեցրել է 51-րդ տեղը` 50.5 միավորով: Նյութական ապահովության ցուցանիշով զբաղեցնում ենք 39-րդ տեղը, առողջության ցուցանիշով ընդամենը 75-րդ տեղում ենք 33 միավորով: Կրթության և աշխատանքի ցուցանիշով 3-րդ տեղում ենք 76.5 միավորով, ինչն էլ ապահովել է միջին բարձր ցուցանիշը: Սոցիալացման ցուցանիշով նույնպես բավական հետ ենք' 80-րդ տեղ, 52.6 միավոր:
Հայաստանի թոշակառուների հիմնական խնդիրներն են առողջությունը, ֆիզիկական անվտանգությունը, հասարակությունից, հանրային կյանքից բավական կտրված լինելը:
Կառավարությունը պետք է առաջին հերթին մտածի այս ամենի մասին, և ոչ թե կենսաթոշակային նոր մոդելներ ներդնի»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն