Երկրաշարժից հետո Վանա լճի մակարդակը նվազել է
Թուրքիա
Հոկտեմբերի 23-ին Վանի շրջակայքում տեղի ունեցած 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Վանա լճի մակարդակը մեկ մետրով նվազել է:
Ինչպես հաղորդում է թուրքական «IHA» լրատվական գործակալությունը, այդ մասին տեղեկացրել են լճի ափին գտնվող Իսքելե ավանի բնակիչները:
Թուրքական «DHA» լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ Վանի երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ Արճեշի բնակիչները մեկ ամիս առաջ նկատել են, որ մոտակա ցանքատարածությունը, որը նախկինում ճահիճ է եղել, ծխում է: Բնակիչների խոսքով' երկրաշարժից հետո այդ տարածքում ջերմաստիճանն ավելի է բարձրացել, եւ տեղ- տեղ կրակ է երեւում: Նրանք հայտնել են, որ երեւույթի մասին մեկ ամիս առաջ տեղեկացրել են իշխանություններին, սակայն դրանով հետաքրքրվող չի եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)