Թուրքիան կպահպանի Եգիպտոսի հետ եղբայրական հարաբերությունները. ԱԳՆ
Մերձավոր Արևելք
Թուրքիան շարունակում է պահպանել Եգիպտոսի հետ եղբայրական հարաբերությունները, չնայած երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների սրացմանը. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքերով` թուրքական կառավարության կողմից Եգիպտոսում ռազմական հեղափոխության քննադատումը չի նշանակում միջամտություն նրա ներքին գործերին:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեբերի 23-ին Եգիպտոսն իջեցրել էր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և պահանջել էր վտարել Կահիրեից Թուրքիայի դեսպանին:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Եգիպտոսի և Թուրքիայի միջև ստեղծված իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում. մեջբերում է Anadolu գործակալությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան