«Չորրորդ ինքնիշխանություն». Ինչո՞ւ է Տարոն Մարգարյանը գործից ազատել Գյանջումյանին
Հայկական Մամուլ
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը փորձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանի աշխատանքից ազատվելու փաստը։ Քաղաքապետը գերադասեց չպատասխանել։ Թերթը նկատում է, որ սա վերջին ամիսներին վարչական շրջանի ղեկավարի երրորդ փոփոխությունն է արդեն: Խոսակցություններ կան, որ կադրային վերջին փոփոխությունները պայմանավորված են ոչ թե թաղապետների վատ աշխատանքով (անգամ Տարոն Մարգարյանը նախօրեին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ բարձրաձայնեց Կենտրոն տարածքում կատարված վատ աշխատանքների մասին), այլ պարզապես ՀՀԿ նախընտրական մարտավարությամբ: Բոլորը գիտեն, թե վարչական շրջանների ղեկավարները ընտրական գործընթացներում ինչպիսի մեծ դերակատարում ունեն, և հենց այս պատճառով էլ նրանց հեռացնում են պաշտոնից, որպեսզի վերջինները ազատորեն լծվեն ընտրություն կազմակերպելու գործին' առանց չարաշահելու իրենց պաշտոնները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ