«Չորրորդ ինքնիշխանություն». Համատարած ընտրակեղծիքների բացահայտման համար պետք է տարվի աշխատանք. Լևոն Զուրաբյան
Հայկական Մամուլ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆերնը երեկ խոսելով կիրակի օրը կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին' նշել է, թե անձամբ է հետևել դրանց եւ հայտարարել է, թե ուրախ էր տեսնել, որ ընտրատեղամասերում ամեն ինչ կարգին էր։
«Երկու կողմերն էլ հավաստիացրեցին, որ ընտրական գործընթացն անցնում է թափանցիկ և պատշաճ կերպով»- երեկ հայտարարել է դեսպանը։ Նաև նշել է, թե ակնկալում է, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն բարձրաձայնված ընտրախախտումների առնչությամբ։ Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի այս հայտարարություններին' Հայ ազգային կոնգրեսի համակարգող, քաղաքապետի ընտրություններում ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր եւ նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի վստահված անձ Լեւոն Զուրաբյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, թե ընդդիմությունն էլ է ուրախ, որ «տեղամասերում քիչ թե շատ ամեն ինչ անցել է պատշաճ, օրինական կերպով, ինչի հիմնական պատճառը եւ գրավականը ընդդիմության ներկայացուցիչների էֆեկտիվ աշխատանքն էր տեղամասերում»։
«Եվ մենք էլ ենք համարում, որ համատարած ընտրակեղծիքների բացահայտման համար պետք է տարվի աշխատանք։ Ցավոք, այս իշխանությունները նման աշխատանք անցկացնելու մեջ բացարձակապես շահագրգռված չեն»,- նշեց Զուրաբյանը£


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ