ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինի. հասցեներ Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել 

«Իզուր եք ինքներդ ձեզ վախեցնում ռուսական կայսրության վերականգնմամբ»

Բլոգոսֆերա

Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Սիրելի՛ իմ հայ ժողովուրդ, եթե իմ համեստ կարծիքը ուզենաք լսել, ապա ասեմ, որ իզուր եք ինքներդ ձեզ վախեցնում Ռուսական կայսրության վերականգնմամբ կամ էլ ՍՍՀՄ 2-ով եւ նման այլ բաներով: Իհարկե, փաստ է, որ այս պահին ռուսները հաջողության մի ալիքն են բռնացրել, բայց այդպիսի ժամանակավոր ալիքներ՝ առաջխաղացման եւ նահանջի շատ կարող են լինել, դա դեռ ոչինչ չի նշանակում: Ոչ ոք պատմության մեջ դեռ կայսրություն չի կառուցել գազի խողովակի շուրջ:

Իսկ, եթե մի կողմ թողնենք ճարտասանությունը, ապա Ռուսաստաննն այսօր ոչ այլ ինչ է, քան գազի մեծ խողովակ: Սա ոչ թե ասում եմ որպես վատ կամ լավ բան, այլ որպես առարկայական փաստ: Ռուսաստանը գազի խողովակ է, իսկ աշխարհի մասշտաբով՝ Եվրոպայի հումքային կցորդ: Կայսրություն կառուցելու համար, այսինքն կարճաժամկետ առաջխաղացումը երկարաժամկետ ամրապնդման համար միայն այդքանը շատ քիչ է: Նախ՝ ընդհանրապես տնտեսական հզորությունը շատ քիչ է, բայց առավել եւս հումքային տնտեսությունը չի կարող հիմք հանդիսանալ լիարժեք կայսերական նախագծի համար:

Հիշենք, որ 20 թվին, երբ ռուսները դարձան մեր տարածաշրջան, նրանք չունեին ոչ միայն գազ, այլեւ հաց, բայց ունեին կայսրություն վերականգնելու համար այլ՝ ավելի կարեւոր ռեոսուրներ՝ գաղափարական, քաղաքական, հոգեբանական: Այն ժամանակ նրանց կողմից էին չարենցները՝ որպես կոմունիստական գաղափարի հավատավորներ, այսօր ռուսները չունեն որեւէ իդեալ եւ իդեալիստ համակիրներ: Բացի այդ, կարեւոր է քաղաքական համակարգը:

Այսօրվա Ռուսաստանը որպես քաղաքական համակարգ կառուցված է ընդամենը մեկ անձի շուրջ: Եվ դա ոչ թե ժառանգական միապետ է, որը բացի անձնական խարզիմայից եւ լեգիտիմությունից ունի արքայական տան, ազնվական դասի, դարավոր ժառանգության հենարանը, այլ ընդամենը մեկ կոնկրետ անձ: Ընդորում, այդ անձն այսօր, ի տարբերություն երեկվա, մեծ հաշվով չի վայելում ռուսական երկու մայրաքաղաքների միջին դասի աջակցությունը, ինչը հեռանկարում կարեւոր է:

Բացի ոչ արտադրող, հումքային տնտեսությունից, նույնն է այսօր նաեւ ռուսական ոչ նյութական՝ մշակութային «տնտեսությունը»: Ռուսաստանը չունի ասելիք աշխարհին: 20-ր դարի սկզբին նա խոսում էր իր մեծ գրողների միջոցով՝ Դոստոեւսկուց մինչեւ Մայակովսկին, որքան էլ տարբեր գաղափարների կրողներ էին դրանք: Այսօր նա լեզու չունի: Ապաբանական կեղծ պահպանողական ճարտասանությունը՝ աղքատների հոգեւոր սուրոգատ հացը, չի կարող լինել նման լեզու: Ոչ ոք աշխարհում չի ձգտում ապրել ռուսների պես, լինել ռուսների պես: Չկա ռուսական գաղափար (ներքին սպառումը հաշիվ չի): Ուրեմն չկա եւ չի լինելու որեւէ լիարժեք ռուսական կայսրություն:

Միակ կայսերական ատրիբուտը միջուկային զենքն է՝ ժառանգություն անցյալից, բայց դա ինքնին չի կարող վճռական դեր կատարել, եւ մեծ հաշվով կոնտեքստից դուրս է այնքանով, որքանով այսօրվա Ռուսաստանը չէր կարող երբեք դառնալ ատոմային գերտերություն: Մի խոսքով, ասածս շատ երկար ստացվեց, բայց իմաստն այն է, որ պետք է ավելի հանգիստ գնահատել երեւույթները եւ ավելի լայն ու հեռանկարային նայել դրանց: Սա ոչ հակառուսական ոչ էլ ռուսասիրական գրառում էր, սա իմ կարծիքն էր, որը փորձել եմ հնարավորինս առարկայական բաների վրա կառուցել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներՍուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)
Ամենադիտված