«Հայկական Ժամանակ». Հայաստանի միլիոնատերերը՝ Մեծ Բրիտանիայում
Հայկական Մամուլ
Վերջին երեք տարիներին 8 անգամ աճել է օտարերկրյա մեծահարուստների թիվը, որոնք Մեծ Բրիտանիայում կատարած առնվազն մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ ներդրումների դիմաց մշտական կացության վիզաներ ու քաղաքացիություն են ստացել:
Բրիտանական «The Telegraph»-ի փոխանցմամբ, 2008 թվականից 320 միլիոնատեր է ժամանել Մեծ Բրիտանիա: Նշված թվով մեծահարուստների մոտ 30 տոկոսը, ըստ պարբերականի, կազմում են Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիներ: Առնվազն մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ ներդրում կատարած անձինք 5 տարի այդ երկրում բնակվելու իրավունք են ստանում, իսկ 2 տարի անց էլ' քաղաքացիություն: Իսկ 10 միլիոն ֆունտ ստեռլինգի ներդրում կատարածները քաղաքացիություն են ստանում երկու տարի անց:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ