«Հայկական ժամանակ». Ո՞ւմ «մարդն» է Վարդան Օսկանյանը
Հայկական Մամուլ
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, թե ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել: Թերթը նշում է, որ սա անակնկալ չէ և տեղավորվում է նախկինում իրենց հաղորդած տեղեկությունների շրջանակում:
Առաջիկա մի քանի օրերի ընթացքում ԲՀԿ-ն կքննարկի Օսկանյանի դիմումը և, անկասկած, նրան կընդունի կուսակցության շարքերը: Մեծ հավանականությամբ Օսկանյանը կդառնա այդ կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը: Հիմնական հարցը, սակայն, որ հետաքրքրում է քաղաքական դիտորդներին' հետևյալն է. որքանով է Օսկանյանը տվյալ քաղաքական քայլի մեջ ինքնուրույն և որքանով է ուղղորդվում Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այս հարցի պատասխանը շատերին միանշանակ է թվում, և տարածված կարծիք կա, թե սա Քոչարյան-Ծառուկյան պայմանավորվածությունների արդյունք է: Այնուամենայնիվ, որոշ դիտորդներ անհավանական չեն համարում, որ այստեղ կարող է ԲՀԿ-ի և Օսկանյանի միջև սեպարատ փոխշահավետ համագործակցություն լինել. ԲՀԿ-ն Օսկանյանին պատգամավոր դառնալու հնարավորություն է տալիս, իսկ Օսկանյանը ԲՀԿ-ին օգնում է Արևմտյան ինտեգրացիայի հարցում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ