«Ժողովուրդ». Ծառուկյանը կրկին մեկնել է Մոսկվա
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով' երկուշաբթի Մոսկվա է մեկնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, Ծառուկյանը Մոսկվա է մեկնել կոալիցիոն վերջին նիստից հետո, երբ որոշում կայացվեց, որ կոալիցիոն կուսակցություններն Աժ ընտրություններին մասնակցելու են առանձին: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունները' ասելով, որ Ծառուկյանն այս պահին արտերկրում է, բայց թե կոնկրետ որտեղ, գերադասել է լռել: Գալստյանը նաև չի մանրամասնել Ծառուկյանի' արտերկրում գտնվելու պատճառները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ