Ստորագրահավաք` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով
Բլոգոսֆերա
«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության հիմնադիր և ղեկավար Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, երեկվա ՀՆՔՄԿ առաջին հանրահավաքից անմիջապես հետո սկսված է ստորագրահավաքը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով. եթե 6 ամսվա ընթացքում ազատ չարձագեցին Վոլոդյա Ավետիսյանին ու Շանթ Հարությունյանին, եթե 6 ամսվա ընթացքում նվազագույն աշխատավարձերի և կենսաթոշակների շեմը չհասցվեց 100.000 դրամի, եթե չկասեցվեց կուտակային կենսաթոշակների մասին այս օրինագիծը, եթե շարունակվեց այս հակաիրավական տեռորը ՀՀ քաղաքացիների նկատմամբ, եթե շարունակվեց Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող գործընթացները, ապա Սերժ Սարգսյանը ստիպված կլինի հրաժարական տալ: Ամեն կիրակի ժամը 3-ին հավաքվում ենք Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ՝ամփոփելու շաբաթվա արդյունքները: Սիրելի հայրենակիցներ, այս իշխանություններից ազատվելու ամենաանվտանգ ճանապարհը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով 1500000 ստորագրություն հավաքելն է, որը կլինի փաստացի վկայությունն այն բանի, որ քաղաքացիների կեսից ավելին չի ցանկանում իրեն տեսնել որպես երկրի ղեկավար: Եթե իսկապես այնքան քաջություն կունենաք, որ փաստացի ձեր ստորագրությամբ կկազմեք մի փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանալ նրա հրաժարականի համար, ուրեմն որքան շուտ դա անեք, այնքան ավելի լավ մեր և մեր երկրի համար»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն