«Հրպարակ». Վարդան Օսկանյանը՝ ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում
Հայկական Մամուլ
Երեկ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, և առաջիկայում քննարկվելու է «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից իր հրաժարվելու հարցը: «Հրապարակ»-ի տեղեկություններով, նա զբաղեցնելու է ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը: Ռոբերտ Քոչարյանի թիմից ԲՀԿ ցուցակում լինելու է նաև վերջինիս մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Մամուլի աշխարհի ևս մի ներկայացուցչի' քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի, ԲՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին արդեն իսկ տեղեկություն հրապարակվել է մամուլում: Թերթը նկատում է, որ եթե այս խմբին ավելացնենք նաև Նաիրա Զոհրաբյանին, Արամ Սաֆարյանին և Պետրոս Ղազարյանին, կարելի է ասել, որ մամուլը դարձել է ԲՀԿ-ի կադրերի բանկը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ