«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանը՝ ՀՀԿ համամասնական ցուցակո՞ւմ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ' ԵԿմ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն առաջիկայում դառնալու է Ազգային ժողովի պատգամավոր: Նա խորհրդարան է գալու ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ փոխնախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս լուրը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասել է, թե ՀՀԿ-ում համամասնական ցուցակի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել: «Որեւէ խոսակցություն, որեւէ առաջարկներ, որեւէ քննարկումներ չկան: Նման բան չի քննարկվել, այդ խնդիրը չկա»,-ասել է Գալուստ Աահակյանը: Սակայն թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Մանվել Գրիգորյանը լինելու է ՀՀԿ-ի «թարմացված ընտրացուցակի» անցողիկ համարներից մեկում: Որոշումն արդեն կայացված է, և առաջին «մեսիջը» կհնչի փետրվա րի 18-ին կայանալիք ԵԿՄ 9-րդ համագումարի օրը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ