Մենք պատասխանատվություն ենք կրում հանրահավաքի մասնակիցների անվտանգության և առողջության համար. Լևոն Զուրաբյան
Հայկական Մամուլ
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը մարտի 1-ին տեղափոխելու պատճառների մասին, Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է. «Մենք' որպես հանրահավաքի կազմակերպիչներ, պատասխանատվություն ենք կրում մասնակիցների անվտանգության եւ առողջության համար։ Այս ընթացքում ես այցելեցի Հրազդան եւ հետ եկա Երեւան բավականին սառցակալած ճանապարհներով։ Մի վիճակում, երբ աննախադեպ ցուրտ եղանակ է Հայաստանում, աննախադեպ ծավալի ձյուն եւ սառցակալած ճանապարհներ, մենք իրավունք չունենք մեր կողմնակիցներին կանչել հանրահավաքի Ապարանից, Սեւանից, ՀՀ այլ բնակավայրերից։ Իսկ բոլոր այդ հիմար խոսակցությունները իբր որոշման քաղաքական ենթատեքստի մասին, կջրվեն, երբ այդ չարախոսները կտեսնեն մեր մարտիմեկյան հանրահավաքի հզորությունը»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ