Հայոց գրերի օրվան նվիրված միջոցառում` Մոսկվայում
Բլոգոսֆերա
«Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում նոյեմբերի 26-ին Երևանի պատվիրակության հետ մասնակցեցինք Ռուսաստանի հայերի միության և Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպած հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը։ Շնորհակալություն եմ հայտնում Մոսկվայի քաղաքապետին և կառավարությանը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահին՝ հայոց գրերի օրվան նվիրված միջոցառման կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելու համար: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր բարեկամ պետությունն իսկապես հատուկ վերաբերմունք ունի մեր պետության նկատմամբ և գնահատում է այն, ինչը մեզ համար հատկապես թանկ է ու արժեքավոր»,- գրառումը Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն