«Սերժ Սարգսյանը քունը կորցրել է Անի Զախարյանի հետ դեմ առ դեմ դուրս գալուց հետո»
Բլոգոսֆերա
Արմեն Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խփեք ինձ էլի, էս ի՜նչ աստիճանի է ճղճիմացել մեր քաղաքական դաշտը, որ նախկինում չբավարարված, իսկ այժմ բավարարվածությունը քաղաքական կատեգորիա դարձրած Անի Զախարյանը կարող է դառնալ տեղեկատվական առիթ ու հայտնվել տարբեր լրատվամիջոցներում, այն էլ օրեր շարունակ այնտեղ մնալ:
Ազատ սեքսի քարոզներից ու սեռասարսափ հանրահավաքներից հետո, այս` ոչ այնքան պատկառելի նախկին օրիորդը, հիմա էլ ձեռնամուխ է եղել հակընդդեմ ստորագրահավաքի, որովհետև ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի ուսանողները նրա դեմ ստորագրահավաք են սկսել, որպեսզի վերջինիս հեռացնեն աշխատանքից՝ ազատ սեռական կյանքի քարոզի ու համալսարանում իր բուկլետները բաժանելու համար:
Ավելին, էս խելոքը ձեռի հետ էլ որոշել ա պահանջի Աշոտյանի հրաժարականը: Ենթադրում եմ, որ էդ արել ա, որովհետև իր կարճ խելքով մտածում ա, որ այդ կերպով կցրի հավանական խոսակցություններն առ այն, որ ինքը զուտ աշխատատեղի համար է պայքարում: Դե իսկ օրվա ցիտատն էլ Զախարյանի կողմից սա է.
«Իսկ վերջին հանրահավաքում դեմ առ դեմ Սերժ Սարգսյանին դուրս եկա»:
Հա բա, Սերժն էլ դրանից հետո քունը կորցրել ա ու տագնապի զգացումը նրան չի թողնում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն