The New York Times. «Թուրքիան ակնհայտորեն աջակցում է սիրիական զինված խմբավորումներին»
Թուրքիա
Թուրքիան, որ մի ժամանակ Սիրիայի ամենամոտ դաշնակիցն էր, այսօր հովանավորում է նախագահ Բաշար ալ Ասադի դեմ հակակառավարական ցույցեր եւ իրավապահների դեմ ռազմական հարձակումներ կազմակերպողների ղեկավարին: Այս մասին գրում է The New York Times-ը՝ տեղեկացնելով, որ Թուրքիան օժանդակում է «Սիրիական ազատ բանակին» իր զինվորների պատրաստականության բարձրացման, ինչպես նաեւ զինման առումով, որը հետագայում օգտագործվում է Սիրիայում հակակառավական ցույցեր կազմակերպելու նպատակով:
Թերթը նաեւ գրում է, որ առաջիկայում Թուրքիան պատրաստվում է սանկցիաներ կիրառել Սիրիայի դեմ: «Թուրքիան խորացրել է իր հովանավորությունը Սիրիայի Ազգային խորհուրդ կոչվող ընդդիմադիր խմբավորման նկատմամբ, որն իր ձեւավորման մասին հայտարարել է Ստամբուլում: Սրանով Թուրքիան ակնհայտորեն աջակցում է սիրիական զինված խմբավորումներին»,- ընդգծել է The New York Times-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)