Կիմ Չեն Իրը հետմահու դարձել է Հյուսիսային Կորեայի գեներալիսիմուս
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեմ Իրին ծննդյան 70-ամյակի առիթվ հետմահու շնորհել են գեներալիսիմուսի կոչում։ Նախկին առաջնորդի ծննդյան օրը պաշտոնապես կոչվում է «Ուղեցուցային աստղի օր» և Հյուսիսային Կորեայում համարվում է համազգային տոն։
Գեներալիսիմուս կոչում նախկինում ունեցել է միայն նրա հայրը՝ Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենը։ Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ հանգուցյալ առաջնորդին այդ կոչումը շնորհվել է աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար։
Փխենյանի կենտրոնում նաև բացվել է Կիմ Չեն Իրի և նրա հոր 6 մետրանոց բրոնզաձույլ արձանը, հաղորդում է BBC Russian–ը։
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17–ին, սրտի կաթվածից։ Հոր մահից 11 օր անց նախկին առաջնորդի որդին Կիմ Չեն Ինը պաշտոնապես դարձել է պետության, բանակի, Հյուսիային Կորեայի բանվորական կուսակցության առաջնորդը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ