«Ամեն ինչ արվում է, որ ցեխ շպրտեն Յուրի Վարդանյանի վրա»
Բլոգոսֆերա
Դավիթ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանգստացե՛ք, պարոնայք… Հանգստացե՛ք
Մեծ ափսոսանքով արձանագրում ենք, որ ամեն ինչ արվում է, որ հնարավորինս շուտ և հնարավորինս շատ ցեխ շպրտվի ՀՀ սպորտի և երիատասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի վրա, և ամենացավալին այն է, որ այս ամենը մեծ եռանդով և ջանասիրությամբ արվում է մի խումբ լրագրողների կողմից, որոնք պարտադրված են ապացուցելու, որ ստեղծված ինքնատիպ մրցավազքում իրենք լավագույնն են և պատրաստ են ամեն ինչի, որ արժանանան «տիրոջ» ուշադրությանը:
Խորհուրդս՝ հանգստացե՛ք, պարոնայք… Հանգստացե՛ք
Չճշտված և խեղաթյուրված տեղեկատվությունը որպես բաղձալի նյութ տեղա¬դրելը մեղմ ասած բարոյական չէ:
• Եթե դուք ճշտեք, ապա կհամոզվեք, որ «Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը բացարձակ կապ չունի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ:
• Բարոյական չէ վայրահաչել նախարարի որդուն վերաբերող հար-ցերի շուրջ… Համբերությու՛ն ունեցեք, մի փոքր էլ մարդասե՛ր եղեք:
• Մի՛ ոգևորվեք անիմաստ և փուչ մտքերի արտաբերումից, նախա-րարի գլխին ամպեր չեն կուտակվել և չեն կուտակվում:
Հանգստացե՛ք, պարոնայք… Հանգստացե՛ք
Իսկ ընդհանուր առմամբ, այն մաղձը, որ կուտակված է կենտրոնում և սփռվում է հնարավոր ամենատարբեր տեղեկատվական միջոցներով, խոսում է այն մասին, որ վերջին տարիներին ստեղծված «Հայրենական սպորտի կոլտնտեսության» փլուզումը տվել է իր դրական արդյունքները, բայց սպորտի ինքնակոչ «Հայրենական ղեկավարը»՝ նույն ինքը, սպորտի կոլտնտեսության նախագահն իր արբանյակնե¬րի հետ միասին դեռևս շատ անհանգիստ է, և գնալով այս անհանգըս-տությունը վերած¬վում է տագնապի:
Ամենօրյա սփռվող կեղտը անհամեմատ մեծ է, և, բնականաբար, դրա դեմ պայքարը միայն ազգանվեր աշխատանքն է և հավատը վաղվա օրվա նկատմամբ:
Կոչ եմ անում այսուհետև ցանկացած վայրահաչոց անտեսել, արհամարhել և չնկատել:
Խոսքս եզրափակում եմ Էյնշտեյնի հանրահայտ գրվածքով՝
«Եվ հիմարի հետ մի՛ վիճիր, որովհետև նա կիջեցնի քեզ իր մակարդակին և կհաղթի քեզ իր փորձի շնորհիվ»»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն