«Պետք չի օրհնել «Էն սհաթը»»
Բլոգոսֆերա
Դանիել Շահումյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինքս ինձ համարելով պետականամետ անհատ` ի հեճուկս ռուսամետ և արևմտամետ կողմնորոշում ունեցով մարդկանց' կուզեի մի հարցի մասին խոսել. Վերջին շրջանում հասարակության գիտակից, հետևաբար' նեղ շրջանակներում սկսել է քննարկվել գիտական մոտեցում այն մասին, որ Ռուսաստանը' որպես կայսրություն, ապրում է իր կործանման, մայրամուտի շրջանը:
Այսինքն' հույսեր կապելը անվտանգության ռուսական երաշխիքների կամ առհասարակ զարգացման ռուսական մոդելի ու կողմնորոշման հետ դառնում է ոչ խելամիտ և անարդյունավետ, եթե ոչ վտանգավոր: Ես ինքս որոշակիորեն կիսում եմ այս կարծիքը, սակայն ակամայից հարց է առաջանում' այդ ինչպես է, որ մենք'հայերս, որոնց բարոյական նկարագիրը չի փոփոխվել 5-րդ դարից ի վեր (Մ.Խորենացու «Ողբ») և որը վերջին հազար տարում շարունակաբար դրսևորում է պետականության և քաղաքական հզորության կորստի պատմություն, սկսել է կանխատեսել մի կայսրության մոտալուտ վախճանը, որի առկայությամբ է փաստացիորեն պայմանավորված Հայաստանի Հանրապետության և նրա տարածքում այսօր բնակվող քանի միլիոն ուզեք հայության առկայությունը: Հիշեք, թե 1918-1920թթ.-ին Հայաստանի ունեցած ահռելի նվաճումներն ու համապատասխանաբար սրընթաց կորուստները ինչով էին պայմանավորված:
Պետք չի օրհնել «Էն սհաթը», բայց, պետք է հիշել էն ամենը, ինչ մենք ունեինք այդ Սհաթից առաջ և հետո և համապատասխան հետևություններ անել: Ոչ մի նվաճող երբեք այդ չափ չի նպաստել Հայաստանի ու հայության գոյատևմանը, որքան Ռուսաստանը: Կարող եք համարել, որ ես Մաքսային միության կամ եսիմ ինչի քարոզ եմ իրականացնում, բայց այս ամենը սոսկ ձևակերպման խնդիր է.. պետք է ուղղակի իրավիճակից ելնելով որոշումները ճիշտ կայացնել` չմոռանալով անցյալը'այդ թվում անգլիական նավերի ու հայկական լեռների մասին, ինչպես նաև առաջին հանրապետության տարիներին մեր արտաքին քաղաքական կողմնորոշման ու դրա հետևանքների մասին: Պատմությունը միշտ հակում ունի կրկնվելու, նամանավանդ մեր պարագայում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն