«Հեռուստամարաթոնի կարիքը չէր լինի, եթե...»
Բլոգոսֆերա
Գագիկ Մամուլյանը ֆեյսբւքյան իր էջում գրել է.
«Ինձնից շատ քիչ մարդ կա,որ կցանկանար Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը նորոգ ու ասֆալտապատ լիներ, քանի որ երկու տարի ես և իմ ընկերներն ենք այդ ճանապաարհի մի զգալի հատվածի համար պատասխանատու ինժեներասակրավորային վաշտի ու ընդհանրապես զորամասի զինվորը եղել, մենք ենք պատրաստակամ, առանց եղանակային ահավոր պայմանները հաշվի առնելու, մինչև գոտկատեղներս ձյան մեջ խրված ճանապարհը բացել, անցանելի դարձրել, ճանապարհին մնացած ավտոմոբիլներին օգնության հասել, սառել, տանջվել, բայց հպարտ զգացել, որ մի բանով էլ մենք ենք մեր հայրենիքին օգտակար եղել:
Մենք ենք, որ թեկուզ կարոտը խեղդել է, բայց հարազատներին չենք թողել գան մեզ տեսության, որ էդ տանջանքները չկրեն,որ ամեն անգամ կրում են այդ ճանապարհով երթևեկող մեքենաների վարորդներն ու ուղևորները:
Դրամահավաքը, թեկուզ էնքան էլ սրտովս չի, քանի որ ամեն օլիգարխը իր տարվա մեջ մի անգամ ճամփորդության մեկնելու գումարը որ նվիրաբերեր, հաստատ կարիքը չէր լինի հեռուստամարաթոնի, բայց գոնե դրամահավաքից հետոո, հուսով եմ որ գումարները իրոք կծառայեն նպատակին...իրոք այդ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը կարևոր է ամեն տեսանկյունից, թե անվտանգության, թե սոցիալական վիճակի բարելավման և թե այդ արյան գնով հետ բերված տարածքների վերաբնակեցման տեսանկյունից:
Ինժեներասակրավորային վաշտի, 1-ին դասակի հրամանատարի տեղակալ Ավ. սերժանտ` ԳԱԳԻԿ ՄԱՄՈՒԼՅԱՆ))))»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն