Քուրդ գործիչների զանգվածային ձերբակալություններ` Թուրքիայում
Թուրքիա
Թուրքիայի անվտանգության մարմինները միաժամանակյա օպերատիվ գործողությունների արդյունքում 24 ժամվա ընթացքում Ստամբուլում 70, Ուրֆայում 24 քուրդ գործիչների են ձերբակալել:
Ինչպես հաղորդում է «Ֆռաթ» լրատվական գործակալությունը, թուրքական ոստիկանությունը Քուրդիստանի հասարակությունների միության (KCK) դեմ գործողությունների շրջանակում Ստամբուլում եւ Ուրֆայում խուզարկություններ է անցկացրել քուրդ գործիչների բնակարաններում, քրդական մշակույթի տներում եւ Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորներ ունեցող քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» գրասենյակներում: Վերջին 6 ամիսների ընթացքում Թուրքիայում ձերբակալվել են 4500 քրդեր, որոնց շարքերում կան քաղաքական եւ հասարակական գործիչներ, քաղաքապետեր, լրագրողներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)