Հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունի որդին Իրանում իսլամ է ընդունել
ԱՄՆ
Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, «Օսկար»–ի մրցանակակիր Օլիվեր Սթոունի որդին՝ Շոն Քրիստոֆեր Սթոունը Իրանում իսլամ է ընդունել, հաղորդում է The Telegraph–ը։
«Իսլամի ընդունումով չի նշանակում, որ ես հրաժարվում եմ քրիտոնեական և հուդայական կրոններից, որոնք ես ընդունել եմ անմիջապես լույս աշխարհ գալուց։ Սա նշանակում է, որ ես ընդունել եմ Մուհամեդ մարգարեին և մյուս մարգարեներին», – ասել է Շոնը, որի հայրը հրեա է, իսկ մայրը՝ քրիստոնյա։ Կրոնափոխության արարողությունը տեղի է ունեցել Իրանի երրորդ խոշորագույն Իֆշան քաղաքում։ Շոն Սթոունը որպես մահմեդական անուն ընտրել է Ալի անունը։
Օլիվեր Սթոունը հայտնի է իր լավագույն ֆիլմերով, որոնցից են «Դասակը» և «Հուլիսի 4–ին ծնվածը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)