Ռոբերտ Մելքոնյանը` Վարդան Ղուկասյանի մասին. «Ո՞վ է նա, ո՞վ է նրան իրավունք տվել»
Բլոգոսֆերա
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
«Անընդհատ լրատվամիջոցներում հայտնվում է տեղեկատվություն, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ի հակակշիռ գործող քաղաքապետարանի «հիմնել է» երկրորդ քաղաքապետարան…Իսկական աբսուրդի թատրոն…
Չեմ հասկանում մանկապարտեզ է, թե «բուրատինոյի հիմարների դաշտը»…Չհասկացա, տունտունիկ ենք խաղո՞ւմ...Ո՞վ է նա, ո՞վ է նրան տվել այդ իրավունքը, ինչո՞ւ մարզպետարանը չի արձագանքում այդ լուրերին... Թե՞ լռությունը համաձայնության նշան է... Ծուխն առանց կրակ չի լինում…
Վարչապետի այցի ժամանակ տեսակցության չարժանացավ, հիմա էլ կփորձի Պուտինի հետ հանդիպել, որպես «Գյումրի-2»-ի քաղաքապետ… Ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն