«Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը Ֆիննախում՝ Վիլնյուսյան թեմատիկայով»
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անշուշտ, պատահականությունների շարքից չէ, որ Սերժ Սարգսյանը այցելել է հենց Ֆիննախ, «խորհրդակցվել» ու «բացատրվել» Վիլնյուսյան գագաթաժողովի «արդյունքների» շուրջ:
1. Նա հասկանում է, որ Վիլնյուսում, ամենայն հավանականության, Հայաստանը ցտեսություն ասաց Արեւելյան գործընկերությանը /ԵՄ-ի հետ չնույնացնել նրա քաղաքականության ընդամենը մեկ գործիքը, որովհետեւ հաջորդ փուլ չանցավ եւ լավագույն դեպքում հետագայում վիլնյուսատիպ հանդիսություններին իր «օլիմպիական մասնակցությամբ» դեկորացիա կծառայի Վրաստանին, Մոլդովային, միգուցե նաեւ Ուկրաինային ԵՄ ուղեկցելու հարցում: Ուստի պետք էր իբրեւ այս ամենի տխուր վերջաբան պարգեւատրել Ֆիննախի եվրաինտեգրատորներին՝ գիշեր ցերեկ փաստաթղթերի վրա աշխատելու համար...
2. Գիտակցում է որ ինքը երկրի հետ վերադարձել է նախկին հղման կետերին եւ «կյանքը շարունակվում է» ու փորձում է հանգստացնել հանրությանը, թե Վիլնյուսում ոչ մի արտառոց բան չի էլ պատահել /որպեսզի թութակ «փորձագետները» կրկնեն ասուլիսների ժամանակ/...
3. Պետք է պատրաստվել Պուտինի հետ ծանր հանդիպմանը, որի ընթացքում ակնկալվում հաստատել Մաքսային միությանը Հայաստանին միացնելու «ճանապարհային քարտեզը»՝ ժամանակացույցը եւ դրա հետ կապված Ֆիննախը անելիք ունի:
4. Ձեռքի հետ եվրոպացիներին հուահատ կերպով ցույց տալ, թե իր համար ոչինչ չի փոխվել, ինքը տեղ-տեղ արագ, տեղ-տեղ՝ դանդաղ շարունակում եւ շարունակելու է բարեփոխումները երկրում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն