«Լրիվ էշի տեղ դնել մարդկանց պետք չէ»
Բլոգոսֆերա
Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որոշ "կառկառուն" վերլուծաբաններն այս օրերին կռկռալով կրկնում են, որ "հայ ժողովուրդն ի վիճակի չէ ոտքի կանգնել սոցիալական, բնապահպանական, մարդու իրավունքների եւ այլ քաղաքական խնդիրներով": Գալուստսահակյանական տեսությանը լիովին համապատասխանող այս մոտեցումը նշանակում է, որ միայն ֆիզիկական վտանգը կարող է մեզ ոտքի կանգնեցնել: Այսինքն՝ հայ ժողովուրդը քնած մի ցեղ է, որն արդնանում է միայն մորթվելու պահին, այն էլ ոչ միշտ: Սա հատկապես հետաքրքիր է հնչում այսօր, երբ ուկրաինացիք հազարներով, ջահել-ահելներով, տերտերներով եւ ուսանողներով դիմադրում են հանուն սեփական արժանապատվության: Նման "վերլուծությունների" միտումը պարզ է՝ հանկարց հայերն այսօր էլ ոտքի չկանգնեն, ինչպես 1996, 2003-2004, ու հենց 2013 թվի փետրվար-մարտ-ապրիլին: Կամ նույն այս տարվա հուլիսին՝ տրանսպորտի թանկացման պատճառով: Ինչ է՝ սա սոցիալական, մարդու իրավունքների ու արժանապատվության պայքար չեր? Հասկացանք՝ ազնվություն ու արժանապատվություն չունենալով, "մասնագետներն" ազգի մեջ էլ նման բան չեն տեսնում: Բայց լռիվ էշի տեղ դնել մարդկանց պետք չէ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն