Պուտինը մեղք չունի. Պետրոս Ղազարյան
Բլոգոսֆերա
Պետրոս Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ցանկացած պետություն՝ դեմոկրատական թե ավտորիտար կողքինից վերցնում է այնքան,որքան կարողանում է։
Եթե մենք ձևավորել ենք իշխանություն,որի միակ տեսանելի հաջողությունը ինքնահարստացումն է և հանուն դրա պատրաստ է ամեն ինչի՝Պուտինն ու ռուսները ինչ՞ մեղք ունեն։
Պուտինն է՞ստիպել Տիգրան Սարգսյանին,Շավարշ Քոչարանին ու էլի շատ իշխանավորների Մաքսային մտնելու հայտարարությունից հետո ոչ թե արժանապատվորեն հրաժարական տալ այլ անսկզբունքայնության մաստեր կլասս անել։
Պուտինն է ՞ազատել Սյունիքի նախկին մարզպետի մարդասպաններին ու հետո էլ բոլորիս ստիպել է լռել այդ մասին։
Պուտինն է կարմիր գծեր գծել Երևանում և մեզ ստիպում է ամեն ավտո կայանելուց հարստացնել մեկ մարդու։
Նման ձևով նույնիսկ Պուտինը չի հարստանում։
Պուտինը մեզ վերաբերվում է այնպես ,ինչպես մենք ենք տեսնում ինքներս մեզ։ Ընդհամենը»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն