Ակտիվիստին հրավիրել են ոստիկանություն
Բլոգոսֆերա
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, քիչ առաջ մեր բնակարան են այցելել Ոստիկանության աշխատակիցները և ինձ տեղեկացրեցին, որ երեկ Ոստիկանության վարչություն ահազանգ է եղել, որում նշվել է թե իբր ես այսօր պատրաստվում եմ ինչ-որ բռնություններ կատարել: Հիմա տեղի ունեցածը պարզաբանելու համար ես գնում եմ Ոստիկանություն, եթե չեմ սխալվում՝ Քաղաքային Վարչություն:
Հույս ունեմ որ այս միջադեպը կապ չունի այսօր նախատեսվելիք միջոցառման հետ (ինչպես արդեն գիտեք Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ-ն ևս այսօրվա` «Ընդդեմ Մաքսային Միության» նախատեսվող միջոցառման կազմակերպիչներից է):
Այնուամենայնիվ բոլոր իմ ընկերներին, մեր կազմակերպթյան անդամներին և համակիրներին կոչ եմ անում այսօր ժամը 13.00-ին լինել
Ազատության Հրապարակում, որտեղից կմեկնարկի ՀՀ Քաղաքացիների հավաքը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն