«Ձեր մեռելին Պուտինից հետո կթաղեք». ասել են սգավոր ընտանիքին
Բլոգոսֆերա
Հասմիկ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ով կմտածեր, թե մի օր մարդիկ կասեն՝ երբա Էդ Պուտինը գնալու, որ մեր թաղումն անենք: Երեք օր առաջ կյանքից հեռացել է մեր սիրելի ընկերներից մեկը, բայց մեզ արգելել են թաղում կազմակերպել Գյումրիում, քանի դեռ Պուտինը չի գնացել: Ասում են՝ ձեր մեռելին Պուտինից հետո կթաղեք:
Անգամ բոլոր այն տարածքներում, որտեղով անցնելու է Պուտինը, հատուկ ծառայություններն այցելել են այդ շենքեր, և արգելել են այդ ժամերի ընթացքում մոտենալ պատուհանին, պատուհանից նայել: Սա աբսուրդ է: Այս կարգի խայտառակություն դեռ ոչ մի անգամ չի եղել: Ասա՝ հանգուցյալը ձեր ինչի՞ն պետք է խանգարի»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն