Թուրքիան տարածաշրջանում արդար քաղաքականություն է վարում. Էրդողան
Թուրքիա
Թուրքիան տարածաշրջանում արդարության և եղբայրության քաղաքականություն է վարում. հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. երկուշաբթի օրը հայտնում է TRT Haber-ը:
Նրա խոսքերով` Անկարայի քաղաքականությունն ուղղված է ոչ թե տարածաշրջանի շահագործմանը, այլ` նրա զարգացմանը:
Վարչապետը, միաժամանակ, նշել է, որ Թուրքիայի իշխող կուսակցության կողմից տարվող քաղաքականությունը գաղափարական չէ:
«Անկարան հետագայում նույնպես վարելու է նման քաղաքականություն»,-ընդգծել է Էրդողանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)