Դիանա Գրիգորյանի «կոշտ» պատասխանը իրեն քննադատողներին (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Դիանա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիանա Գրիգորյան. բավական է` այս անուն-ազգանունը լսել և համացանցի հիվանդ օգտատերերը իմաստավորում են իրենց կյանքը: Այս ստեղծագործությունը, որի բառերի հեղինակը լուսահոգի Արամայիս Սահակյանն է, արվել է պարզապես գեղեցիկ նպատակի համար ու դեռ տարիներ առաջ, իսկ թե իմ ֆեյսբուքյան էջում ինչ կհայտնվի, դա բնավ չպետք է ոչ ոքի հուզի, քանի որ այն չի պարտադրվում ոչ ոքի: Հիվանդ օգտատերերի հիվանդ երևակայությունը չափ ու սահման չի ճանաչում:
Արտահայտվել նման էժանագին ձևով խոսում է իրենց ներքինի մասին, իրենց ոչ ինքնաբավ լինելու մասին: Մինչև երբ եք հանրային մարդկանց փնովելով, խիստ անձնական վիրավորանքներ հասցնելով Ձեզ արժևորելու: Թեպետ արժևորել չէ դա, դա պարզապես Ձեր չստացված կյանքին գույն հաղորդելու միջոց է: Աշխատեք այս կյանքում կայանալ ոչ թե մեր, այլ Ձեր հաշվին: Չկայացած մարդիկ խիստ վտանգավոր են հասարակության համար:
Շնորհակալ եմ այն ԲԱՐԵՍԻՐՏ ու ԱՌՈՂԶ մարդկանց, որոնք մշտապես իրենց ջերմ ու անկեղծ խոսքերով ինձ հետ են»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն