Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ վարժանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր
Արտաքին Քաղաքական
Փետրվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։
Ողջունելով հյուրին՝ ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և ՀՀ պաշտպանության նախարության միջև իրականացվող համագործակցության մակարդակը: Դերծովակալ Մարկ Մոնտգոմերին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Կոսովոյի և Աֆղանստանի առաքելությունների ընթացքում ցուցաբերված և ցուցաբերվող աջակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ վարժանքների կազմակերպմանը, ռազմակրթական ծրագրերին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Այցի ընթացքում կայացել է նաև դերծովակալ Մ. Մոնտգոմերիի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանի հետ: Քննարկվել են հայ խաղաղապահների միջազգային առաքելություններին մասնակցությանն առնչվող հարցեր: Դերծովակալ Մ. Մոնտգոմերին այցելել է նաև ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում