ԵԽ Կիևյան նախաձեռնությանն անդամակցող պետությունների համակարգող խորհրդակցություն` Կիևում
Արտաքին Քաղաքական
Եվրոպայի Խորհրդի ժողովրդավարական կառավարման, մշակույթի և բազմազանության գլխավոր տնօրինության նախաձեռնությամբ 2012 թ. փետրվարի 16-17-ը Կիևում (Ուկրաինա)՝ Կիևյան նախաձեռնության շրջանակներում, կանցկացվի «Պատմական քաղաքներում մշակութային ժառանգության վերականգնումը» պիլոտային ծրագրի համակարգողների հինգերորդ խորհրդակցությունը, որին կմասնակցեն ԵԽ Կիևյան նախաձեռնությանը անդամակցող պետությունները (Հայաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան): Այս մասին ասված է ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Նշյալ հանդիպման ընթացքում կքննարկվի մշակութային ժառանգության պահպանության նոր ռազմավարությունը, ծրագրին ֆինանսական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու հարցը, կհաստատվի պետությունների կողմից ներկայացված պատմական քաղաքների ցանկն ու 2012 թ. գործողությունների ծրագիրը:
Հայաստանից խոհրդակցությանը կմասնակցի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, պիլոտային ծրագրի համակարգող Արև Սամուելյանի գլխավորած պատվիրակությանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում