«Երկիր».Քաղաքապետի վերջին հրամաններից մեկը
Հայկական Մամուլ
«Խանջյան–Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումները վերանորոգում են։ Քաղաքի կարևոր մասում գտնվող այս գետնանցումներից, որտեղ հակահիգիենիկ պայմաններ են, օրական հազարավոր մարդիկ են օգտվում։
Մենք օրերս անդրադարձել էինք անցումների՝ թե առաստաղը թել–թել պոկելուն, թե հոսանքի բացակայությանը, թե պատերին առկա զանազան գրառումներին։ Անցումները երեկվանից սկսել են բարեկարգել։ Բնականաբար, վստահ չենք կարող լինել, որ կարճ ժամանակ անց կրկին նույն իրավիճակը չի լինելու, քանի դեռ այդ անցումները չունեն հսկիչներ, իսկ անցորդները քաղաքին վերաբերում են «հերն էլ անիծած» սկզբունքով։ Բայց հաճելի է տեղեկանալ, որ հրապարակումը ունենում է դրական արձագանք։
Հույս ունենք, որ հաջորդ քաղաքապետի դեպքում ևս հնարավոր կլինի խնդիրների լուծմանը հասնել առանց «կոկորդ պատռելու»»,– գրում է թերթը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ