Եվրոպայում նավթի գները վերելք են ապրել
Իրան
Իրանը, ի պատասխան իր նկատմամբ սահմանված պատժամիջոցների, դադարեցրել է նավթի արտահանումը դեպի 6 եվրոպական երկրներ։ Այդ մասին հաղորդել է իրանական անգլալեզու «Press TV» հեռուստաալիքը։ Հայտարարությունից անմիջապես հետո նավթի գինը բարձրացել է ավելի քան 2 դոլարով։
Եվրոպական էտալոնային չափանիշի գինը մոտենում է 1 բարելի դիմաց 120 դոլարի։
Ինչպես ասվում է հաղորդագրությունում՝ դադարեցվել են դեպի Ֆրանսիա, Հունաստան, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Իսպանիա և Իտալիա կատարվող մատակարարումները։
Եվրամիությունն ավելի վաղ աջակցել էր ԱՄՆ–ին Իրանի նկատմամբ ցուցաբերած ճնշումներում՝ կապված Իրանի ատոմային ծրագրերի հետ և էմբարգո էր հայտարարել իրանական նավթի ներմուծման դեմ։ Վերջինս ուժի մեջ կմտնի հուլիսի 1–ից, որպեսզի երկրներին հնարավորություն տրվի նավթի ներկրման այլ աղբյուրներ գտնել։ Իրանը, ի պատասխան, խոստացել էր դադարեցնել նավթի արտահանումը մի շարք եվրոպական երկրներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ