Ցուցաբերել քաղաքացիական անհնազանդություն, և դուրս գալ հրապարակ
Բլոգոսֆերա
Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան հաստատեց, որ ՍերԺ Սարգսյանը, որպես ինքնուրույն քաղաքական գործիչ այլեւս գոյություն չունի։
Մաքսային Միությանը Հայաստանի միանալու գործընթացը կարող է կասեցվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի միջոցով։
Դրա համար անհրաժեշտ է․
- Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ն հստակ մատնանշեն, որ Սերժ Սարգսյանը ընդունելի չէ արեւմուտքի կողմից, որպես Հայաստանը ներկայացնող քաղաքական գործիչ,
- Ռոբերտ Քոչարյանը հայտնի իր դիրքորոշումը Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ։
Այս պայմանները իրականացված լինելու դեպքում․
- Քաղաքացիական ուժերը հնարավորություն կունենան պահանջ ներկայացնել իշխող կոալիցիայում չմասնակցող կուսակցություններին՝ ԲՀԿ-ին, Դաշնակցությանը, ՀԱԿ-ին եւ Ժառանգությանը, որպեսզի նրանք կասեցնեն աշխատանքը Ազգային ժողովում մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը։
- Քաղաքացիական ուժերը պետք է կոչ անեն հանրությանը ցուցաբերել քաղաքացիական անհնազանդություն եւ դուրս գալ հրապարակ Ուկրաինայի օրինակով։
Այս ամենը հնարավոր կլինի իրագործել, եթե ի սկզբանե բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերը միավորվեն երկրում ազատ ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն