Մադոննայի աղջիկը սափրել է գլուխը
Աշխարհ
Հայտնի է, որ Մադոննան իր աղջկան դաստիարակում է խիստ կանոններով, սակայն երբեմն էլ՝ լիակատար ազատություն տալիս։
Մադոննայի 15-ամյա աղջիկը՝ Լուրդեսը, ի տարբերություն Մադոննայի, միշտ էլ օրինակելի տեսք է ունեցել։ Պապարացիները շատ են զարմացել, երբ նրան տեսնել են փողոցում՝ սափրված գլխով, այն էլ՝ գլխի միայն որոշակի հատվածի մազերն են սափրված եղել։ Այս մասին է հայտնում dailymail.co.uk կայքը։
Դեռ հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել Լուրդեսի արտաքինի այս փոփոխությանը Մադոննան։ Սակայն, մեծ է հավանականությունը, որ նա կողջունի աղջկա այս քայլը։ Բանն այն է, որ բոլորովին վերջերս երգչուհին բողոքում էր, որ Լուրդեսն իր տարիքի համար չափից դուրս պահպանողական է, և նրան դուր չի գալիս, թե ինչպես է ինքը՝ Մադոննան, հագնվում։ Եղել են նույնիսկ դեպքեր, որ աղջիկը ստիպել է մորը փոխել հագուստը և հագնվել տարիքին համապատասխան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ