Վիկտորիա Բեքհեմի աշուն–ձմեռ հավաքածուն
Աշխարհ
Աշխարհահռչակ երգչուհի Վիկտորիա Բեքհեմը՝ նույնքան հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի կինը, անցած շաբաթ ներկայացրել է աշուն–ձմեռ նորաձևության սեփական հավաքածուն։ Մասնագետների կարծիքով Վիկտորիայի հեղինակած զգեստները քիչ են տարբերվել նրա նախկին հավաքածուներում ներկայացվածներից։ Սակայն Պոշ Սփայսը (Posh Spice անունով նա հայտնի էր «Spice girls» երգչախմբում) ապացուցում է, որ իր անունն իզուր չէ հայտնվել աշխարհահռչակ հագուստի դիզայներների անունների կողքին։
Նորություն էին Բեքհեմների աղջկա անունով ստեղծված նոր «Հարպեր» (Harper) պայուսակը, ինչպես նաև տափակ ներբաններով կոշիկները, քանի որ շատերին է հայտնի, որ Վիկտորիան նախընտրում է երկարակրունկ կոշիկներ։ Հավանաբար, նրա այս նոր հավաքածուն շուտով կհայտնվի վաճառքում, հայտնում է thefashionpolice.net կայքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ